Category Archives: Uncategorized

Հայոց լեզու

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլորիրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթենայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավորզարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեևկան  ու  այնտեղ  են,  իհարկե:

Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  միամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանցառջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են:

Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  էհամարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնելսովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության:

Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նցէին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում,կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնելդրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծկարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մեերկ  վայրենիներ:

—  Ինչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էրմյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է:

Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացողմարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անումիրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդիննայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկնիր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էինպրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծքաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ

Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

• Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Բ) Սեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Ֆիզիկա ընտռություն

Խտության բանաձևը:

{\displaystyle \rho ={\frac {m}{V}},}

որտեղ՝

  • ρ (ռո) – խտությունն է (գ/սմ³ կամ կգ/մ³),
  • m – մարմնի զանգվածն է (գ կամ կգ),
  • V – մարմնի ծավալն է (սմ³ կամ մ³)։

Խտությունը ցույց է տալիս, թե որքան զանգված է գտնվում մեկ միավոր ծավալի մեջ։

Հետաքրքրաշարժ փորձ․ «Խտությունների աշտարակ»

Նպատակներ․ հասկանալ, որ տարբեր նյութեր ունեն տարբեր խտություններ: Փորձնական ճանապարհով որոշել տարբեր հեղուկների և առարկաների խտությունները։

Անհրաժեշտ նյութեր․

  • մեղր
  • կաթ
  • հեղուկ օճառ
  • գունավոր ջուր
  • արևածաղկի ձեթ
  • Սպիրտ

Պարագաներ․

  • երկաթե մեխ
  • խաղողի հատիկներ
  • ապակե գնդիկ
  • մետաղադրամներ
  • պլաստիկ գնդիկ
  • կաղին, ընկույզ
  • փոքր քարեր
  • Խցան

Փորձի ընթացքը․
Նախապես կշռելով և չափելով վերոնշյալ հեղուկների (մեղր, կաթ, հեղուկ օճառ, գունավոր ջուր, արևածաղկի յուղ և այլն) ծավալը, անհրաժեշտ է որոշել դրանց խտությունները։

Գործողությունների հերթականություն․

  1. Չափիր յուրաքանչյուր հեղուկի որոշակի ծավալ (օրինակ՝ 50 մլ)՝ օգտագործելով չափման գլան։
  2. Կշռիր նույն ծավալը կշեռքով։ Նախապես կշռիր դատարկ անոթը և հանիր նրա զանգվածը ընդհանուր արդյունքից՝ ստանալու հեղուկի մաքուր զանգվածը։
  3. Հաշվիր խտությունը բանաձևով:
  4. Համեմատի՛ր արդյունքները և դասավորի՛ր հեղուկները ըստ խտության՝ կազմելով խտության աշտարակ։
  5. Ձագարի օգնությամբ հերթականությամբ լցրու ընտրված հեղուկները ապակե տարայի մեջ՝ սկսելով ամենախիտ նյութից (օրինակ՝ մեղր) և ավարտելով ամենաթեթևով (օրինակ՝ ձեթ)։
  6. Դիտարկիր, թե ինչպես են հեղուկները ձևավորում շերտեր՝ առանց խառնվելու։
  7. Թղթե ինքնակպչուն ժապավենը ամրացրու ապակե տարայի վրա ուղղահայաց դիրքով՝ շերտերը նշելու և մակագրելու համար։
  8. Համացանցից օգտվելով գտիր հեղուկների խտությունների տեսական արժեքները և կազմիր խտությունների սանդղակ՝ համեմատելու փորձնական արդյունքների հետ։
  9. Տարբեր առարկաներ (օրինակ՝ մետաղադրամ, խաղողի հատիկ, գնդիկ և այլն) հերթով տեղադրիր «խտության աշտարակի» մեջ և դիտիր, թե որ շերտում են դրանք կանգ առնում։
  10. Գնահատիր առարկաների խտության մոտավոր արժեքները՝ ըստ այն հեղուկի, որի շերտում դրանք կանգ են առնում։
մեղրկաթհեղուկ ոճառսոաի սոուսսպիրտձեթ
V20սմ³50մլ30505039
m2550գ22374233
p1.2510.750.740.840:24

Եզրակացություն․
Տարբեր նյութերի խտությունները տարբեր են, և առարկաները կանգ են առնում այն շերտում, որի խտությունը մոտ է իրենց խտությանը։

Խնդիրների լուծում էջ 41

Վիրտուալ լաբորատորիա-ում չափելով անկանոն ձև ունեցող առարկաների զանգվածը և ծավալը, որոշել դրանց խտությունները:

Քիմիա

1)Նկարում ներկայացված է քիմիական տարրի 19 զանգվածային թվով ատոմի կառուցվածքի մոդելը՝

2)Որոշիր
ա) այդ տարրի կարգաթիվը.

Կարգաթիվը հավասար է պրոտոնների թվին։
Կալիումի կարգաթիվը՝ 19։

բ) պրոտոնների և էլեկտրոնների գումարային թիվը տվյալ ատոմում.

Նեյտրալ ատոմում պրոտոնների թիվը = էլեկտրոնների թիվը։
19 պրոտոն + 19 էլեկտրոն = 38։

գ) նեյտրոնների թիվը տվյալ ատոմի միջուկում.

39 – 19 = 20 նեյտրոն։

դ) այդ տարրի պարբերության և խմբի համարը ՊՀ–ում համապատասխանաբար.

Կալիումը գտնվում է 4-րդ պարբերությունում և 1-ին խմբում:

ե) էլեկտրոնային թաղանթում քիչ թվով էլեկտրոն պարունակող էներգիական մակարդակի համարը (n-ի արժեքը).

Էլեկտրոնային բանաձևը՝ 2e, 8e, 8e, 1e։
Ամենաքիչ էլեկտրոն ունի 4-րդ մակարդակը:

զ) տվյալ տարրի ատոմի էլեկտրոնային թաղանթի անավարտ և ավարտուն էլեկտրոնային շերտերի համարները համապատասխանաբար.

Անավարտ շերտ՝ 4-րդ:
Ավարտուն շերտեր՝ 1-ին, 2-րդ, 3-րդ:

է) ատոմում էլեկտրոնների թիվը յուրաքանչյուր էներգիական մակարդակում՝ գրառելով էլեկտրոնային ուրվագիրը և էլեկտրոնային բանաձևը.

K +19 )2,)8,)8,)1
19K 2e, 8e, 8e, 1e

ը) տարրի ատոմի վալենտային շերտի համարը.

Վալենտային շերտը՝ 4-րդ էներգիական մակարդակը։

թ) տարրի ատոմում վալենտային էլեկտրոնների թիվը.

Վալենտային շերտում կա 1 էլեկտրոն։

ժ) վալենտային էլեկտրոնների թիվը ՊՀ-ում տվյալ տարրին նախորդող տարրի ատոմում։

Նրան նախորդող տարրը կլինի արգոնը (Ar)։

  1. Ընտրիր ՊՀ երրորդ պարբերության որևէ տարր.
    ա) կազմիր այդ տարրի ատոմի էլեկտրոնային ուրվագիրը և էլեկտրոնային բանաձևը.

    Na +11 )2)8)1, 11Na 2e, 8e, 1e:

    բ) որոշի՛ր վալենտային էլեկտրոնների թիվը քո ընտրած տարրի ատոմի էլեկտրոնային թաղանթում:

    Na
    1e
  2. Նշիր լիցք ունեցող ներմիջուկային մասնիկը:
    ա) էլեկտրոն, բ) նեյտրոն, պրոտոն։
  3. Ընտրիր ճիշտ պնդումը
    ա) Ատոմի էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը հավասար է տվյալ տարրի կարգաթվին
    բ) Երկրորդ պարբերության տարրի թիվը հավասար էտվյալ տարրի կարգաթվին:
  4. Ո՞ր տարրերի ատոմների մոդելներն են պատկերված համապատասխանաբար 1,2,3 համարներով:
    1-Ջրածին
    2-Հելիում
    3-Լիթիում

Պատմություն

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում և սահմանակից է Միջերկրական ծովին: Այն պարփակված է երեք լեռնաշղթաներով. հյուսիս–արևմուտքում՝ Տավրոսի լեռներ, հյուսիս–արևելքում՝ Անտի-Տավրոսի լեռներ և հարավ–արևելքում՝ Ամանոսի (Սև) լեռներ: Այս լեռները պաշտպանական առավելություն էին տալիս Կիլիկիային: Միաժամանակ Կիլիկիան բաց էր ծովային առևտրական ուղիների առջև: Աշխարհագրական պայմանների նման զուգորդումը ռազմավարական առավելություններ էր տալիս տարածաշրջանին:

Հայերը Կիլիկիայում: Հայերի ներկայությունը Կիլիկիայում դարեր շարունակ՝ դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից, աստիճանաբար հանգեցրեց կենսունակ հայկական համայնքների ձևավորմանը: Հայերի հոսքը դեպի Կիլիկիա մեծացավ հատկապես Արաբական տիրապետության շրջանում և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետևանքով։ Հոսքը շարունակական բնույթ ստացավ սելջուկյան, իսկ ապա մոնղոլական արշավանքների հետևանքով: Այսպիսով՝ XI դարի ընթացքում Հայաստանի հայ բնակչության զգալի մասը գաղթեց Եփրատից արևմուտք և հարավ–արևմուտք՝ ավելի վաղ ժամանակներում արդեն նաև հայերով բնակեցված շրջաններ:

Կիլիկիայում հայերը շատ արագ դարձան գերակշռող բնակչություն՝ քաղաքականապես գերազանցելով հույներին, ասորիներին, արաբներին և հրեաներին: Հայերն այս տարածաշրջանում կարողացան ստեղծել միջավայր՝ պահպանելու մայրենի լեզուն, ազգային դավանանքը, սովորույթներն ու բարքերը: Այդպիսով, Բագրատունիների թագավորության անկումից կես դար էլ չանցած՝ հայերը նոր պետականություն են կերտում պատմական Հայաստանից դուրս՝ Կիլիկիայում:

Հայկական իշխանությունների առաջացումը Կիլիկիայում։ Դեռևս XI դ. առաջին կեսին որոշ հայ իշխաններ իրենց ռազմական ուժերի և մասամբ ենթակա բնակչության հետ դեպի Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա տեղափոխվեցին՝ ծառայության անց նելով Բյուզանդական կայսրությանը: Հայ իշխաններին ժամանակի ընթացքում հաջողվեց հայկական իշխանություններ հիմնել: Հայ իշխաններից ոմանք իրենց կալվածքներն ընդլայնելու համար հակամարտության մեջ էին մտնում այլ ավատատերերի հետ:

Բյուզանդական գերիշխանության դեմ գործելու համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին հատկապես 1071 թ. Մանազկերտի ճակատամարտից հետո, երբ Բյուզանդիան պարտություն կրեց սելջուկներից: Օգտվելով իրավիճակից՝ մի շարք հայ իշխաններ հրաժարվեցին ճանաչելու կայսրության գերիշխանությունը և փորձեցին իրենց տարածքներում հասնել անկախության:

Կիլիկիայի հայերի համախմբման առաջին փորձը 1070-1080-ական թթ. կատարեց Փիլարտոս Վարաժնունին: Նրան հաջողվեց ընդարձակ իշխանություն ստեղծել՝ Մարաշ կենտրոնով: Փիլարտոս Վարաժնունու իշխանությունը, սակայն, երկար կյանք չունեցավ. այն կործանվեց սելջուկների կողմից: Կիլիկիայի արևելյան կողմերում առաջացավ մեկ այլ հայկական իշխանություն՝ Քեսուն կենտրոնով: Այն նույնպես ընդարձակ շրջաններ էր ընդգրկում: Հիմնադիրն էր Գող Վասիլը: Հիշյալ իշխանությունը ևս կարճ կյանք ունեցավ:

Հայկական իշխանություններից առավել կենսունակ գտնվեց Ռուբինյան տոհմը, որը հաջողությամբ կարողացավ իր շուրջ համախմբել Կիլիկիայի հայությանը:

Ռուբինյան իշխանության առաջացումը Կիլիկիայում։ 1080 թ. Կիլիկիայի լեռնային մասում հաստատված Ռուբեն իշխանը (1080-1095), ապստամբելով Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Հայ բնակչության օժանդակությամբ նրան հաջողվեց իր հսկողությունը հաստատել Լեռնային Կիլիկիայի մի մասի վրա:

Ռուբինյան հայկական իշխանությունն ավելի ամրապնդվեց Ռուբենի ժառանգների օրոք։ Նրանք իրենց իշխանության սահմաններն ընդարձակեցին ինչպես բյուզանդացի, այդպես և սելջուկ որոշ ավատատերերի տարածքների հաշվին: Իրավիճակը զարգացավ հօգուտ Ռուբինյանների, երբ 1097 թ. տարածաշրջանում հայտնվեցին առաջին խաչակիրները: Ռուբինյանները, ինչպես և այլ հայկական իշխանություններ, սկզբում համագործակցում էին նրանց հետ: Հայերը խաչակիրների մեջ տեսնում էին սելջուկների դեմ հնարավոր դաշնակցի, որոնց օգնությամբ կկարողանային տարածաշրջանում պայքարել իսլամական ուժերի դեմ: Սակայն շուտով պարզ դարձավ, որ Ռուբինյանների մյուս, ոչ պակաս վտանգավոր հակառակորդները լինելու են հենց խաչակիրները: Նրանք այդուհետ իրենց անկախությունը պահպանելու համար ժամանակ առ ժամանակ պայքարում էին սելջուկյան պետությունների, Բյուզանդական կայսրության և նորաստեղծ խաչակրաց պետությունների դեմ:

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար: Ռուբինյանների համար կարևոր էր առևտրային ուղիների վրա գտնվող խոշոր քաղաքների նկատմամբ վերահսկողություն հաստատելն ու դեպի ծով ելք ունենալը: Լևոն I (1129- 1137) իշխանը գրավեց Մամեստիա, Ադանա և Տարսոն առանցքային քաղաքներն ու ծովափնյա գավառները: Նա հաջողությամբ ընդարձակեց իր տիրույթները մինչև Միջերկրական ծով: Դա արդեն բաց մարտահրավեր էր Բյուզանդիայի համար: Անհանգստացած Հովհաննես II Կոմնենոս կայսրն անձամբ ղեկավարեց պատժիչ արշավանքը դեպի Կիլիկիա և Ասորիք:

1137 թ. Կիլիկիա ներխուժած բյուզանդական զորքերը, նվաճելով Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքներ, շարժվեցին դեպի լեռնային ամրություններ, որտեղ կենտրոնացել էին Լևոն իշխանի զորքերը: Չնայած հայերի հերոսական դիմադրությանը Լևոն իշխանը գերեվարվեց և կնոջ ու երկու որդիների Ռուբենի ու Թորոսի հետ գերի տարվեց Կոստանդնուպոլիս: Այսպիսով` Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում մի քանի տարով դադարեց:

Ռուբինյան իշխանապետության վերականգնումն ու ամրապնդումը։ Լևոնը I իշխանն ու նրա որդիներից Ռուբենը մահացան գերության մեջ, մինչդեռ մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել Կիլիկիա: Նրան միացան գերությունից խուսափած եղբայրները Ստեփանեն ու Մլեհը: Թորոս II–ին (1145-1169) հաջողվեց արագորեն իր վերահսկողության տակ առնել Լեռնային Կիլիկիան՝ դուրս մղելով բյուզանդական կայազորը: Կիլիկիայի վրա վերահսկողությունը վերահաստատելու՝ բյուզանդական զորքերի հետագա բոլոր փորձերն անհաջող էին: Անհաջող էին նաև սելջուկների և խաչակիրների փորձերը Թորոսից գրավելու Կիլիկիայի սահմանամերձ տարածքները: Չնայած դժվարություններին Թորոսը հետևողականորեն ձգտում էր անկախության: Իր ստեղծած բավականին ընդարձակ իշխանությունն արտաքին թշնամիներից պաշտպանելու համար նա ուժեղացրեց բանակը: Բացի այդ նա իր ջանքերն ուղղեց երկրի շինարարությանն ու տնտեսական կյանքի զարգացմանը: Բարեկարգվեցին քաղաքներն ու նավահանգիստները: Թորոսի իշխանության տարիների նշանակալի իրադարձություններից էր այն, որ հայրապետական աթոռը 1151 թ. տեղափոխվեց Ռուբինյանների տիրույթներին մոտ գտնվող տարածք՝ Հռոմկլա: Թորոսին ընդհանուր առմամբ հաջողվեց Կիլիկիայի հայկական իշխանապետությունն ամուր հիմքերի վրա դնել: Այդ հիմքերի վրա նրա հաջորդները կարողացան կառուցել ուժեղ և անկախ պետություն:

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Պատմական ինչ գործոններ պայմանավորեցին հայ բնակչության զգալի մասի գաղթը դեպի Կիլիկիա: Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ գաղթը։

2․ Ինչպե՞ս կարող էր Խաչակրաց առաջին արշավանքը նպաստել Ռուբինյանների իշխանության ամրապնդմանը:

3․ Ի՞նչ մարտահրավերների առջև կանգնեցին հայերը խաչակիրների գալուց հետո, և ինչո՞ւ փոխվեցին հայերի պատկերացումները խաչակիրների մասին:

4․ Ինչո՞վ էր պայմանավորված Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսի՝ դեպի Կիլիկիա արշավանքը:

5․ Ի՞նչ գործողությունների միջոցով Թորոս II իշխանը կարողացավ ամրապնդել և զարգացնել Ռուբինյան Հայաստանը:

6․ Ինչո՞վ կարող էր կարևոր լինել Թորոս II իշխանի կողմից բյուզանդական կայազորի հեռացումը Կիլիկիայից:

7․ ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ

Հայտնի է, որ Թորոս II իշխանը մի որոշ ժամանակ ձևականորեն հնազանդվել է Բյուզանդիային, ինչը նրան հնարավորություն է տվել կառավարելու իրավականորեն կայսրությանը ենթակա, բայց փաստացիորեն իր իշխանության տակ գտնվող երկիրը:

Գեղձերի կատարած ֆունկցիաները

1.Ինչո՞վ են տրբերվում իրարից արտազատական և ներզատական գեղձերը
Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։

2.Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը
Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։

3.Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

Եթե վահանագեղձը չի գործում ճիշտ, կարող են առաջանալ առողջական խնդիրներ՝ ինչպես հիպոթիրեոզ (գեղձի թուլացած գործունեություն), այնպես էլ հիպերթիրեոզ (գերբարձր ակտիվություն)։

4.Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>
Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում:

Ֆիզիկա

1. Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը:

Հեղուկում հիդրոստատիկ ճնշման ուժերն են արքիմեդյան ուժի պատճառը:

2. Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը:

FԱ=рxgxV, р հեղուկի խտություն, g ծանրության ուժ, V` մարմնի ծավալ:

3. Ձևակերպեք Արքիմեդի օրենքը:

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի կողմից արտամղված հեղուկի կշռին:

4. Նկարագրեք փորձ, որով կարելի է ստուգել Արքիմեդի օրենքը:

5. Կխախտվի՞ արդյոք նկարում պատկերված կշեռքի հավասարակշռությունը, եթե երկու բեռն էլ ամբողջովին ընկղմենք նշված հեղուկների մեջ:

Կշեռքի հավասարակշռությունը կխախտվի, քանի որ ջրի և կերոսինի խտությունները տարբեր են: Արքիմեդյան ուժը տարբեր է:

6.Որ դեպքում է մարմինը՝ ա. խորասուզվում հեղուկում; Երբ ծանրության ուժը ավելի մեծ է, քան Արքիմեդյան ուժը: բ. լողում նրա ներսում: երբ ծանրության ուժը հավասար Արքիմեդյան ուժին: 

գ. լողում նրա մակերևույթին: Երբ ծանրության ուժը ավելի փոքր է, քան Արքիմեդյան ուժը:

7. Ինչո՞ւ մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մակերևույթին?

Մարմինը խորասուզվում է հեղուկում, երբ ծանրության ուժը ավելի մեծ է, քան Արքիմեդյան ուժը: FԱ=р*g*V բանաձևից պարզ է, որ հեղուկի խտությունից է կախված Արքիմեդյան ուժը: Ջրի դեպքում Արքիմեդյան ուժը փոքր է, սնդիկի դեպքում այն ավելի մեծ է, դա պայմանավորված է հեղուկների խտությունների տարբերությամբ: Սնդիկը ավելի խիտ է, քան ջուրը:

8.Ի՞նչ տեղի կունենա, եթե 950 կգ/մ3 խտությամբ մարմինը գցենք՝

ա/ կերոսինի մեջ, բ/ ջրի մեջ:

ա/ р = 840կգ/մ3,

բ/ р = 1000կգ/մ3,

9. Օգտվելով խտության աղյուսակից՝ որոշեք, թե որ մետաղներից պատրաստված հոծ առարկաները կխորասուզվեն սնդիկի մեջ, և որո՞նք կլողան նրա մակերևույթին:

10. Նկարում պատկերված են միևնույն մարմնի դիրքերը՝ երկու տարբեր հեղուկներում: Ո՞ր հեղուկի խտությունն է ավելի մեծ:

11.Ի՞նչ հերթականությամբ կդասավորվեն անոթում իրար չխառնվող երեք հեղուկները՝ ջուրը, կերոսինը սնդիկը: Պատկերեք և բացատրեք այն:

2 դաս

1. Ինչպե՞ս է փոփոխվում մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս:

Մթնոլորտային ճնշումը քչանում է, երբ բարձրանում ենք Երկրի մակերևույթից ավելի վերև:

2. Ինչո՞ւ է մթնոլորտային ճնշման արժեքը կախված տվյալ վայրի բարձրությունից:

Մթնոլորտային ճնշման քանակը կախված է վայրի բարձրությունից, որովհետև որքան բարձր ենք գտնվում, այնքան օդի վերևի շերտերն ավելի քիչ են:

3. Ի՞նչ նմանություն կա հեղուկի սյան և մթնոլորտային օդի սյան ստեղծած ճնշումների միջև:

Նրանց նմանությունը այն է, որ նրանց ճնշումը կապված է բարձրությունից:

4.Կարելի՞ է արդյոք մթնոլորտային ճնշումը հաշվարկել հիդրոսատատիկ ճնշման բանաձևով: Ինչու՞:

Այո, որովհետև մթնոլորտային ճնշումը առաջանում է վերևում գտնվող օդի զանգվածի քաշի հետևանքով։

5. Ի՞նչ է բարձրաչափը?

Դա սարք է, որը չափում է բարձրությունը:

6. Ի՞նչ սկզբունքով է գործում ջրմուղը:

7. Նկարագրել մխոցավոր հեղուկային պոմպի կառուցվածքն ու աշխատանքը:

8. Ի՞նչ է ջրաբաշխական մամլիչը:

Այն հիդրավիկ մեքենա է, որը կազմված է երկու հաղորդակցվող գլաններից, որոնք ունեն զգալիորեն տարբեր հատույտի մակերեսներ: Այն լցված է հեղուկով, հիմնականում յուղով: Գլաններում կան տարբեր մակերեսներով մխոցներ:

9. Ո՞ր օրենքի հիման վրա է գործում ջրաբաշխական մամլիչը: 

Այն գործում է Պասկալի օրենքի հիման վրա:

3 դաս

1. Ի՞նչ բարձրության ջրի սյունը կստեղծի 0,1 ՄՊա ճնշում:

10մ:

2. Ծովում ի՞նչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 0,2 ՄՊա, 1 ՄՊա, 10 ՄՊա:

հ=p/rg=200 000Պա/1000կգ/մ3×10Ն/կգ=20մ

h=p/rg=1 000 000Պա/1000կգ/մ3×10Ն/կգ=100մ

հ=p/rg=10 000 000Պա/1000կգ/մ3×10Ն/կգ=1000մ

3. Ի՞նչ է սկաֆանդրը: Ե՞րբ են այն հայտնագործել: Որքա՞ն կարելի է խորասուզվել սկաֆանդրով:

Սկաֆանդրը հայտնագործվել է 19-րդ դարի վերջին: Այն անջրաթափանց հերմետիկ հանդերձանք է` բաղկացած պատյանից, սաղավարտից, ձեռնոցներից և ճտքակոշիկներից: Սկաֆանդրի մեջ ջրասուզակը շնչում է ծովի մակերևույթից փողրակով մատուցվող սեղմված օդը: Դրանով կարելի է սուզվել մինչև 200մ:

4. Ո՞վ է ստեղծել առաջին աքվալանգը: Ի՞նչ մասերից է այն բաղկացած:

Աքվալանգը ստեղծվել է անցած դարի 40-ականներին ֆրանսիացի գիտնական-օվկիանագետ Ժակ Իվ Կուստոյի կողմից: Այն բաղկացած է դիմակից, սեղմված օդով լի բալոնից և դրանք միացնող առաձգական խողովակից:

5. Ի՞նչ է բաթիսֆերան: Որքա՞ն կարելի է խորասուզել բաթիսֆերան:

Բաթիսֆերան գնդաձև խցիկ է, որի ներսում տեղակայված են ծովային մեծ խորություններ ուսումնասիրելու համար սարքեր: Այն կարելի է խորասուզել մինչև 1կմ:

6. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել բաթիսկաֆը: Որքա՞ն կարելի է խորասուզվել՝ բաթիսկաֆով:

Բաթիսկաֆը հայտնագործել է շվեյցարացի գիտնական Օգյուստ Պիկարը: Այն կարելի է խորասուզել մինչև 11 000 կմ:

7. Ինչպե՞ս պետք է վեր բարձրացնեն ջրասուզակին ծովի հատակից: Ինչու՞:

Ջրասուզակին պետք է բարձրացնել ծովի հատակից շատ դանդաղ: Որովհետև կարող է առաջանալ կեսոնային հիվանդություն արյան մեջ շատ թթվածնի պատճառով, որը կարող է վերածվել պղպջակների:

8.Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:

Ստորին մասերով միամյանց միացված անոթները անվանում են հաղորդակից անոթներ:

9․ Ինչպե՞ս է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո։

Միևնույն հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո կանգնում է հավասար մակարդակներում:

10․ Ինչպե՞ս է հնչում հաղորդակից անոթների օրենքը։

11․ Ինչպե՞ս կարելի բացատրել հաղորդակից անոթների օրենքը։

12․Ինչպե՞ս է աշխատում ջրաչափը։

Այն աշխատում է համաձայն հաղորդակից անոթների օրենքին: Այն խողովակ է, որը միացված է բաքին, այդ երրկուսում ջրի մակարդակները կամանական պահին հավասար են:

13․ Ինչպե՞ս է աշխատում շատրվանը։

Շատրվանի դեպքում իրար միացված անոթներից մեկը կարճ է, կաթոցիկի պես է, այդ պատճառով, երբ երկար անոթի մեջ ջուր ենք լցնում, այդ ջուրը ձգտելով հավասարության, սկսում է շատրվանով ժայթքել կարճ կաթոցիկի ծայրով անոթից մթոնոլորտի ճնշման տակ:

14․ Ի՞նչ մակարդակներով է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում, եթե նրանց մեջ լցնում են տարբեր հեղուկներ։ Դուրս բերեք համապատասխան բանաձևը։

Այդ մակարդակները հակադարձ համեմատական են, քան այդ հեղուկների խտությունները:

ֆիզիկա

1.Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը:

  • Արքիմեդյան ուժի առաջացման պատճառը

2.Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը:

  • Արքիմեդյան ուժը կախված է

3.Ձևակերպեք Արքիմեդի օրենքը:

  • Արքիմեդի օրենքը

4.Նկարագրեք փորձ, որով կարելի է ստուգել Արքիմեդի օրենքը:

  • Փորձ Արքիմեդի օրենքը ստուգելու համար

5.Կխախտվի՞ արդյոք նկարում պատկերված կշեռքի հավասարակշռությունը, եթե երկու բեռն էլ ամբողջովին ընկղմենք նշված հեղուկների մեջ:

ջուր, կերոսին։

, քանի որ ջրի և կերոսինի խտությունները տարբեր են, և հետևաբար, Արքիմեդի ուժը, որը ազդում է բեռների վրա, տարբեր կլինի

6.Որ դեպքում է մարմինը՝ ա. խորասուզվում հեղուկում; բ. լողում նրա ներսում, 

գ. լողում նրա մակերևույթին: 

  • Խորասուզվում է
  • Լողում է հեղուկի ներսում, երբ մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը.
  • Լողում է մակերևույթին, երբ մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից

7.Ինչո՞ւ մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մակերևույթին?

, քանի որ ջրի խտությունը փոքր է մետաղադրամի խտությունից, իսկ սնդիկի խտությունը մեծ է մետաղադրամի խտությունից

8.Ի՞նչ տեղի կունենա, եթե 950 կգ/մ3 խտությամբ մարմինը գցենք՝

ա/ կերոսինի մեջ, բ/ ջրի մեջ:

9.Օգտվելով խտության աղյուսակից՝ որոշեք, թե որ մետաղներից պատրաստված հոծ առարկաները կխորասուզվեն սնդիկի մեջ, և որո՞նք կլողան նրա մակերևույթին:

  • Մետաղներից պատրաստված հոծ առարկաների վարքագիծը սնդիկի մեջ
  • Կխորասուզվեն՝ ոսկի, պլատին, վոլֆրամ, կապար, արծաթ, պղինձ, երկաթ, նիկել, արույր, անագ, ցինկ, չուգուն, ալմաստ.
  • Կլողան մակերևույթին՝ ալյումին, ապակի, բետոն, գրաֆիտ, սառույց, պարաֆին

10.Նկարում պատկերված են միևնույն մարմնի դիրքերը՝ երկու տարբեր հեղուկներում: Ո՞ր հեղուկի խտությունն է ավելի մեծ:

  • Ավելի մեծ խտություն ունի այն հեղուկը

11.Ի՞նչ հերթականությամբ կդասավորվեն անոթում իրար չխառնվող երեք հեղուկները՝ ջուրը, կերոսինը սնդիկը: Պատկերեք և բացատրեք այն:

  • Հեղուկների դասավորությունը
  • Վերևում՝ կերոսին (ամենափոքր խտություն).
  • Միջին շերտում՝ ջուր.
  • Ներքևում՝ սնդիկ (ամենամեծ խտություն)

Բագրատունիների հաստատումը հայոց գահին

Բազիլիկ | ուղղանկյուն հատակագծով պաշտամունքային շինություն։ Ծածկը կրող սյունաշարերով բաժանվում է մեկ, երեք կամ հինգ մասերի՝ այսպես կոչված նավերի:

Շարական | եկեղեցական տոնացույցի որևէ օրվա համապատասխան ժամին կատարվող հոգևոր երգ կամ հոգևոր երգերի ամբողջական շարք:

Վաղ միջնադարում հայ գրականությանը զուգահեռ բուռն վերելք ապրեցին նաև բնական գիտությունները, արվեստն ու ճարտարապետությունը։ Ընդ որում` զարգացումը չընթացավ անտիկ գիտության, արվեստի ու ճարտարապետության հետ խզման ճանապարհով։ Ճիշտ հակառակը՝ ընթացավ ավանդվածի հիման վրա, առանձին գծերի վերարժևորմամբ և համադրությամբ:

Բնական գիտությունները

Վաղ միջնադարյան Հայաստանում զարգացած ճյուղերն էին տիեզերագիտությունը և տոմարը, բժշկագիտությունը, աշխարհագրությունը և քարտեզագրությունը:

Առաջին հայ հեղինակը, որ օգտագործել է բնագիտության տվյալներն իր աշխատությունում, Եզնիկ Կողբացին է: Սակայն բնական և ճշգրիտ գիտությունների հիմնադիրը VII դ. աշխարհահռչակ գիտնական Անանիա Շիրակացին է: Նա նշանակալի ներդրում է ունեցել մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության, աստղագիտության, օդերևութաբանության և օրացույցի ուսումնսիրության մեջ: Կազմել է բնագիտության դասագրքեր: Մաթեմատիկայի բնագավառում նրա նվաճումներից են չորս մաթեմատիկական գործողությունների աղյուսակները, մաթեմատիկական հանելուկների և խնդիրների ամենավաղ հավաքածուն և մաթեմատիկայի խնդիրների ամենավաղ հայերեն գիրքը:

Շիրակացին պնդել է, որ Երկիրը գնդաձև է, և աշխարհի կառուցվածքը համեմատել է ձվի հետ (Երկիր՝ դեղնուց, մթնոլորտ՝ սպիտակուց, երկնակամար՝ պատյան)։ Որոշ համեմատությունների միջոցով կարողացել է հիմնավորել, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Նա ճշգրիտ բացատրել է Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի փուլերը և Ծիր Կաթինի կառուցվածքը՝ վերջինս նկարագրելով որպես «կուտակված բազմաթիվ մեծ ու փոքր աստղեր»։ Նա նաև ճիշտ է նկարագրել մակընթացությունները՝ վերագրելով դրանք Լուսնի ազդեցությանը:

Advertisement

Վաղ միջնադարյան Հայաստանում ծաղկում ապրեցին նաև աշխարհագրությունն ու քարտեզագրությունը։ Հայտնի են Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու հեղինակած «Աշխարհացույց»- ները, որոնք եզակի աշխատություններ են: Գրվել են անտիկ հեղինակների աշխատություններից մեծապես օգտվելով, բայց և հավելելով իրենց ինքնուրույն նյութը: Բավականին մանրամասն տեղեկություններ են պարունակում ժամանակի հայտնի աշխարհի՝ Եվրոպայի, Ասիայի և Լիբիայի (Աֆրիկայի) մասին։ Եզակի են Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Վիրքի, Աղվանքի և Պարսկաստանի մասին տեղեկությունները: Նկատենք, որ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը», հիմնված լինելով Մովսես Խորենացու «Աշխարհացույցի» վրա, նաև ճշգրտել ու լրացրել է այն:

Այս ժամանակաշրջանում որոշ զարգացում ապրեց նաև բժշկությունը։ Առանձնապես մեծ համբավ ունեին Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ։ Ստեղծվեց ժողովրդական բժշկության վրա հիմնված դեղամիջոցների հարուստ գանձարան:

Ծավալուն աշխատանքներ էին տարվում նաև տոմարագիտության մեջ, որը հատկապես կարևոր էր Հայոց եկեղեցու կայացման համար։ 554 թ. Դվինի երկրորդ ժողովում սահմանվեց Հայոց մեծ թվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11-ը: Ստեղծելով իր թվականությունը՝ Հայոց եկեղեցին զատվեց հարևան եկեղեցիներից և նրանց ազդեցություններից եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում:

Ճարտարապետությունը

Վաղ միջնադարյան Հայաստանի արվեստում առաջատարը ճարտարապետությունն էր: Նրա զարգացման դեռևս վաղ փուլում (IV-VII դդ․) ստեղծվել են դասական շինություններ: Այս շրջանում էր, որ ձևավորվեց հայկական ազգային ճարտարապետությունը, որը մեծ չափով կապված էր քրիստոնեության հետ:

Սկզբում գերակշռող էր դեռ նախաքրիստոնեական ժամանակներից ժառանգված ճարտարապետական ոճը, որը հայտնի է «բազիլիկ» անվամբ: Այս ոճով կառուցված պաշտամունքային շինությունները երկարավուն են, ծածկը կրող սյունաշարերով բաժանված են մեկ, երեք կամ հինգ մասերի՝ այսպես կոչված նավերի: Տարածված էր հատկապես եռանավ տեսակը: Հայաստանի վաղ քրիստոնեական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է Էջմիածնի տաճարը, որը կառուցվել է նախաքրիստոնեական տաճարի տեղում 303 թ.։

Նոր կրոնն իր հետ բերեց տաճարաշինու աճարաշինության մի շարք հիմնական պահանջներ: V դ․ հաստատվեցին գմբեթավոր եկեղեցու երկու՝ գմբեթավոր բազիլիկ և կենտրոնագմբեթ տեսակները, որոնք իրենց կատարելությանը հասան VII դարում։ Այս դարաշրջանում կառուցված և մինչ օրս պահպանված կենտրոնագմբեթ տաճարի շատ տիպիկ օրինակ է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Հռիփսիմեի տաճարը։ Խաչաձև կենտրոնագմբեթ կառույցի եզակի օրինակ է նաև հայ ճարտարապետության մեկ այլ գլուխգործոց՝ Զվարթնոցի տաճարը, որի ավերակները գտնվում են Երևանից էջմիածին տանող ճանապարհին: Տաճարը կառուցվել է յոթնաստիճան պատվանդանի կենտրոնում, շրջանաձև հատակագծով։ Արտաքինից ներկայացնում է եռահարկ, աստիճանաբար նեղացող կենտրոնագմբեթ շինություն: Թե՛ Հռիփսիմեի, թե՛ Զվարթնոցի տաճարներն իրենց ճարտարապետական լուծումներով ազդեցություն են ունեցել Հայաստանի և այլ երկրների ճարտարապետությունների վրա։ Նման մեծածավալ կենտրոնագմբեթ կառույցների առկայությունը խոսում է նաև մաթեմատիկայի և հատկապես երկրաչափության խոր իմացության մասին, առանց որոնց հնարավոր չէր բարդ հորինվածքների և քարային կառույցների ճիշտ տեղաբաշխումը:

Քանդակագործություն և նկարչություն

Միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են խաչքարերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի փրկագործությունը: Երևան եկան բարձրա քանդակներն ու հարթաքանդակները։ Շենքերի, եկեղեցիների, պալատների և կոթողների վրա քանդակվում էին զանազան պատկերներ, առանձին տեսարաններ, բուսական և երկրաչափական շատ հարուստ ու բազմազան զարդաձևեր: Տիրապետող էին կրոնական բովանդակությամբ քանդակները։ Շատ չեն, բայց կան նաև աշխարհիկ բովանդակությամբ քանդակներ, որոնցում տեղ են գտել վերնախավի կենցաղին, ինչպես նաև բնակչության առանձին զբաղմունքների վերաբերող պատկերներ:

Ճարտարապետական կառույցների ներքին հարդարման առավել արտահայտիչ ձևերից էին մնում խճանկարը և որմնանկարը։ Դրանցով են զարդարված եղել Դվինի Մայր տաճարը և Զվարթնոցը: Դրանք ևս կրոնական բովանդակությամբ զանազան պատկերներ, կենդանիներ և բույսեր են պատկերել։ Պահպանված լավագույն խճանկարներից են Երուսաղեմի տաճարի խճանկարները: Շատ ավելի սովորական և տարածված է եղել ձեռագիր գրքերի զարդարումը մանրանկարներով։

Թատրոն և երաժշտություն

Վաղ միջնադարյան Հայաստանում լայն տարածում ունեին նաև թատերական ներկայացումներն ու զվարճալիքները։ Ընդ որում՝ միջնադարյան թատրոնը բազմաբնույթ և բազմաժանր էր: Թատերական ներկայացումները կարևոր տեղ էին գրավում բնակչության կենցաղում: Կային թատերախմբեր, որոնք թափառում էին երկրով մեկ և ներկայացումներ տալիս։ Թափառական թատերախմբերը բաղկացած էին պարուհիներից, լարախաղացներից և ծաղրածուներից: Մի շարք ուղղակի և անուղղակի փաստեր վկայում են, որ Հայաստանում նախարարական ամրոցներն ունեցել են թատրոններ, բայց դրանց կառուցվածքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Անգամ ստեղծվել են թատերական շինություններ՝ կանանց համար առանձնացված տեղերով։ ժողովրդի նման թատերասիրությունը հարուցել է հոգևորականների անհանգստությունը: Հայտնի են, օրինակ, կաթողիկոս Հովհաննես Մանդակունու (V դ.) քարոզները՝ ընդդեմ թատերական արվեստի։ Ներկայացումները հոգևորականներին դրդեցին թատերական տարրեր ներմուծել եկեղեցական ծեսերի մեջ։ Ստեղծվեցին կրոնական թեմաներով քրիստոնեական ծիսական ներկայացումներ:

Վաղ միջնադարյան կենցաղի անբաժանելի մասն էր նաև երաժշտությունը: Պատմիչների մոտ մի շարք վկայություններ կան ժողովրդական և աշխարհիկ երաժշտության մասին։ Տարածված էին գուսանական երգերը։ Դրանց կողքին V դ. սկզբնավորվեց և զարգացավ նաև հոգևոր երգը՝ օրհներգը, որը հետագայում կոչվեց շարական: Առաջին շարականագիրներից են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին և այլք: Ուշագրավ է, որ VIII դ. գործել է նաև կին շարականագիր Սահակդուխտ Սյունեցին: Նա շատ հմուտ է եղել երաժշտական արվեստում և ստեղծել է բազմաթիվ մեղեդիներ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ առաջադեմ գաղափարներ է զարգացրել Անանիա Շիրակացին տիեզերագիտության և մաթեմատիկայի իր ուսումնասիրություններում:

2. Վերլուծի՛ր: Ե՞րբ է սահմանվել Հայոց մեծ թվականը: Ինչո՞վ էր դա կարևոր:

3. Պարզաբանի´ր: Ինչո՞ւ միայն քրիստոնեության ընդունմամբ հնարավոր չէր պահպանել մշակութային առանձնահատկությունները և միասնականությունը:

4. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ փոփոխություններ կրեց քանդակագործությունը: Ինչպիսի՞ բովանդակությամբ քանդակներն էին տիրապետող, ինչո՞ւ:

5. Ինչո՞ւ էր եկեղեցին անհանգստացած ժողովրդի թատերասիրությամբ:

6. Ի՞նչ բնույթի կառույցներ են մեզ ավելի շատ հասել վաղ միջնադարից: Ինչո՞վ է դա բացատրվում։

7. Պատկերացրու, որ դու կինոռեժիսոր ես և պետք է վավերագրական ֆիլմ նկարահանես գմբեթավոր եկեղեցիների մասին: Գրի՛ր ֆիլմի համառոտ սցենար՝ օգտվելով տեքստից և համացանցից: